ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մնացականյանը և Հանը բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցված մեծ առաջընթացը

Մնացականյանը և Հանը բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցված մեծ առաջընթացը
30.01.2019 | 00:38

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 29-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին: Կողմերը բարձր են գնահատել վերջին ամիսներին ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցված բավական մեծ առաջընթացը՝ այդ առումով առանձնահատուկ կարևորելով պարբերական երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները: Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են ՀՀ-ԵՄ բազմաշերտ օրակարգը՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` որպես երկկողմ հարաբերությունները կարգավորող էական իրավական հիմքի կարևորությունը: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ ՀԸԳՀ-ն օգտակար գործիք է՝ խթանելու Հայաստանի կառավարության զարգացման օրակարգը՝ առանձնահատուկ շեշտադրում անելով երկրի ժողովրդավարական կառույցների ամրապնդման վրա: ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը կարևորել են ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստի ընթացքում Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ ծավալված համապարփակ քննարկումները:


ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը համակարծիք են եղել, որ Արևելյան գործընկերության հոբելյանական 10-րդ տարին լավ հանգրվան է ամփոփելու նախաձեռնության ձեռքբերումները և ուրվագծելու հետագա գործողությունները:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է կատարվել Սիրիայում տիրող իրավիճակին և Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ հանձնակատար Հանին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ