ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանյան պրեմիերա

Հայաստանյան պրեմիերա
30.01.2019 | 12:04

Մարտի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի Genesis (Աշխարհի արարում) խորագրով համերգ՝ նվիրված Իսրայելի Պետության ստեղծման 70-ամյակին: Մասնակցությամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի դիրիժոր և մենակատար-ջութակահար՝ Ալեքսանդր Բրուսիլովսկի (Ֆրանսիա):

Ծրագրում՝ Եֆրեմ Պոտգայցի «Պիես երկու ջութակի համար»,
Բարուխ Բերլիների «Genesis» (Աշխարհի արարում) սիմֆոնիկ պոեմ (հայաստանյան պրեմիերա):

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ