ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելել է Խուան Գուայդոյին հեռանալ երկրից

Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելել է Խուան Գուայդոյին հեռանալ երկրից
30.01.2019 | 12:41

Վենեսուելայի Գերագույն դատարանը Բոլիվարյան Հանրապետության սահմաններից ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մեկնելու արգելք է սահմանել՝ որոշելով արգելափակել նրա բանկային հաշիվներ մուտքի հնարավորությունը, ասվում է դատարանի Twitter-ում:

«Գերագույն դատարանը հունվարի 29-ի թիվ 1 վճռով որոշել է հետևյալ միջոցները Խուան Խերարդո Գուայդո Մարկեսի նկատմամբ. առանց թույլտվության երկրից մեկնելու արգելք մինչև հետաքննության ավարտը, սեփականության առկա ակտիվների վաճառքի արգելք, նաև Վենեսուելայի տարածքում բանկային հաշիվների և/կամ ցանկացած այլ ֆինանսական միջոցներ մուտքի արգելափակում և սառեցում»,- ասված է հաղորդագրության մեջ: Վենեսուելայի գլխավոր դատախազ Թարեկ Վիլյամ Սաաբը հայտնել է Գուայդոյի նկատմամբ նախնական հետաքննությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ հետաքննությունը կապված է «սկսած հունվարի 22-ից երկրում տեղի ունեցած բռնության ակտերի հետ»: ԱՄՆ-ն ի պատասխան «լուրջ հետևանքներով» է սպառնացել նրանց, ովքեր վնաս կհասցնեն քաղաքական գործչին:


ՄԱԿ-ի տվյալով՝ հունվարի 22-ից բողոքի ակցիաների հետևանքով Վենեսուելայում 40 մարդ է մահացել:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ