ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բացարձակ տարօրինակ չէ ՀՅԴ-ի դիրքորոշումը՝ համագործակցել իշխանությունների հետ և 5 տարի հետո տուն ուղարկել

Բացարձակ տարօրինակ չէ ՀՅԴ-ի դիրքորոշումը՝ համագործակցել իշխանությունների հետ և 5 տարի հետո տուն ուղարկել
30.01.2019 | 13:01

«Ժողովուրդը» գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին, սակայն այս կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել նրա իշխանությանը հինգ տարի հետո «տուն ճանապարհելու» մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հայտարարել է, թե ամբողջությամբ կիսում է ՀՅԴ ընդհանուր ժողովում Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի քննադատությունները: Հարցին՝ դուք էլ եք կո՞ղմ 5 տարի հետո իշխանություններին տուն ուղարկելուն, Տեր-Խաչատուրյանն արձագանքել է. «Իհարկե:

Եվ բացարձակ տարօրինակ չէ այդ ամենից հետո համագործակցել նրանց հետ, քանի որ այլ երկրների փորձով ևս իշխանությունները մշտապես հանդիպում են ընդդիմությանը և հակառակը։ Նրանք համագործակցում են` ի շահ հայրենիքի և ի շահ պետության։ Ի՞նչն է տարօրինակ, որ դու կարողանաս որոշ բնագավառներում համագործակցել, իսկ մյուսներում ասել` այո, ընդդիմություն ենք»:

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ