ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վիտալի Բալասանյան. ՀՀ-ից որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին

Վիտալի Բալասանյան. ՀՀ-ից որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին
30.01.2019 | 13:16

Ես հրաժարական չեմ տալու, Արցախի Հանրապետությունում ինձ պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում` Tert.am-ին ասել է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգություն խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը` անդրադառնալով լուրին, թե Ղարաբաղում կարծում են, որ Բանակի տոնի առթիվ Եռաբլուրում հնչեցրած մտքերի համար չի բացառվում Վիտալի Բալասանյանին հեռացնեն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Արձագանքելով դիտարկմանը, որ իր հրաժարականը կարող են բարձրացնել ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը` հաշվի առնելով, որ ժամանակին ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականը մամուլը կապում էր ՀՀ իշխանությունների պահանջի հետ, Վիտալի Բալասանյանն ասաց. «ՀՀ-ից որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին, որովհետև ես իմ պարտականությունները կատարում եմ, երբ որ չկատարեմ, ԱՀ նախագահը համապատասխան որոշում կկայացնի: Նույն է, թե ՌԴ-ի, Մոլդովայի իշխանություններին հորդորեն մեկ այլ պետությունում որևէ մեկին պաշտոնանկ անել: Որևէ մեկը որևէ մեկին իրավունք չի վերապահում, որ Սահմանադրությամբ ամրագրված պետականություն ունեցող ԱՀ ներքին գործերին խառնվի»,-նշեց նա: Վիտալի Բալասանյանն ասաց, որ Եռաբլուրում ինչի մասին խոսել է, կրկին պնդում է՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածը «Մարտի 1»-ի գործով ծիծաղելի է: Նաև նշեց, որ Բանակի տոնի միջոցառումների շրջանակում թեև Նիկոլ Փաշինյանին տեսել է, բայց հետը չի զրուցել:


Հարցին, որ հնարավոր պաշտոնանկությունը կապվում է նաև ԱՀ-ում նախագահական վաղաժամկետ ընտրություններում իր հնարավոր մասնակցության հետ, և եթե ՀՀ իշխանությունների ֆավորիտն Արայիկ Հարությունյանն է, քոչարյանական թիմի թեկնածուն կլինի ինքը, Վիտալի Բալասանյանը շեշտեց. «Նախ` չեմ որոշել, որ մասնակցելու եմ ընտրություններին: Եթե որոշեմ մասնակցել, կլինեմ ժողովրդի թեկնածուն, մեկընդմիշտ մոռացեք, որ ես կլինեմ որևէ մեկի թեկնածուն, ես կլինեմ ժողովրդի թեկնածուն»,-եզրափակեց նա:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ