ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ում The New York Times-ի արխիվների հիման վրա Հայոց ցեղասպանության մասին երկհատորյակ է լույս տեսել

ԱՄՆ-ում The New York Times-ի արխիվների հիման վրա Հայոց ցեղասպանության մասին երկհատորյակ է լույս տեսել
30.01.2019 | 13:17

ԱՄՆ-ում լույս է տեսել «Հայոց ցեղասպանությունը. սկիզբն ու հետևանքները» վերնագրով երկհատորյակ, որում ներկայացված են ամերիկյան The New York Times թերթում հրապարակված հարյուրավոր հոդվածներ ու նյութեր, որոնք պատմում են XIX դարի վերջից սկսած Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման մասին: Երկհատորյակի հոդվածներն ու տեղեկատվական նյութերը ժամանակագրական հերթականությամբ պատմում են հայ ազգի պատմության սև էջերի մասին՝ միաժամանակ ընթերցողին հնարավորություն տալով ամբողջական պատկերացում կազմել Օսմանյան իշխանությունների՝ քրիստոնյա ազգը բնաջնջելու քաղաքականության մասին:


Գրքերի նյութերը կարելի է բաժանել 3 հիմնական փուլերի՝ 1894-1896թթ. հայերի զանգվածային ջարդերը, Ադանայի ջարդերը և 1915-ի եղեռնը, 1920-ական թվականների սկզբին հայերի բնաջնջման քաղաքականության շարունակությունը:
Երկհատորյակի հեղինակներն են հետազոտող Արա Քեթիբյանն ու Մխիթարյան միաբանության անդամ վարդապետ Վահան Օհանյանը: Գիրքը կազմելու համար 12 տարի է պահանջվել:


Հեղինակներն աշխատում են համանման գրքերի լույսընծայման վրա, որտեղ ամփոփված կլինեն XX դարի սկզբին Boston Daily Globe, Chicaco Tribune, Los Angelos Times, Washington Post և այլ պարբերականների՝ Մեծ եղեռնին վերաբերող հրապարակումները:

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ