ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն արգելում է նախագահին երկխոսության մեջ մտնել Վենեսուելայի գործող իշխանությունների հետ` «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Նա պնդել է, որ տարիներ շարունակ փորձել է կապ հաստատել Վաշինգտոնի ու անձամբ Թրամփի հետ, սակայն՝ ապարդյուն: Մադուրոն հաղորդագրություններ ու ուղերձներ է հղել Թրամփին՝ թե՛ ներքին դիվանագիտական խողովակներով, թե՛ լրատվամիջոցներով՝ ձգտելով երկխոսություն ու հարգանք ապահովել կողմերի միջև՝ չնայած քաղաքական, մշակութային և գաղափարական տարաձայնություններին ու «այդքան տարբեր ազգային առանձնահատկություններին»: Մադուրոն վստահ է, որ Թրամփին իր հետ խոսել արգելում է Բոլթոնը: «Ես տեղեկություն ունեմ, որ նա արգելել է», - հայտարարել է Վենեսուելայի նախագահը: