ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է հայկական դպրոցների դարպասներին Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է հայկական դպրոցների դարպասներին Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը
30.01.2019 | 13:19

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Լոս Անջելեսի հայկական մասնավոր 2 դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ: Ոստիկանության և դպրոցների ներկայացուցիչների խոսքերով՝ անհայտ անձինք երեքշաբթի առավոտյան հայկական 2 դպրոցների դարպասներին փակցրել են Թուրքիայի դրոշներ և հեռացել:


Ոստիկանությունը հետաքննում է միջադեպերը, որոնք առաջացրել են Լոս Անջելեսի հայկական համայնքի անհանգստությունը և վրդովմունքը: Շատերը հայկական դպրոցների դարպասներին Թուրքիայի դրոշը կախելը համարում են ատելության գործողություն, որը միտված է հայկական համայնքի շրջանում վախ սերմանելուն և Հայոց ցեղասպանության վարկաբեկմանը: Լոս Անջելեսի ոստիկանությունը ուսումնասիրում է տեսաձայնագրությունները և պլանավորում է ուժեղացնել հսկողությունը դպրոցների շրջակայքում:


ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի տնօրեն Արփի Ավանեսյանն ընդգծել է, որ իրենց համար անակնկալ է եղել դպրոցի դարպասին Թուրքիայի դրոշներ տեսնելը: «Մենք նման բան չէինք սպասում: Ես չգիտեմ, թե ի՞նչ է մտածել այդ մարդը: Ինչո՞ւ այսօր, ի՞նչն է նրանց ստիպել անել դա»,- ասել է նա:


ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը հայտնել է, որ Լոս Անջելեսի «Ֆերահյան» հայկական դպրոցի դարպասներին ևս Թուրքիայի դրոշներ են փակցված եղել. դպրոցը հիմնադրվել է 60 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների կողմից:
Լոս Անջելեսի ոստիկանության մամուլի խոսնակ Ջեֆրի Լին հայտնել է, որ միջադեպերը գրանցվել են որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն: Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մի խումբ պաշտոնյաներ իշխանություններին կոչ են արել գտնել և պատասխանատվության ենթարկել կասկածյալին:


Երկու դպրոցներում էլ դրոշները փակցվել են մինչև աշակերտների գալը: ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանն ասել է, որ տեսաձայնագրություններում երևում է, որ դպրոցների դարպասներին դրոշները փակցրել է ամբողջությամբ սև հագնված 1 կամ 2 մարդ: «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ հասկանան անցյալի հանցագործությունը, և բոլորս կարող ենք ունենալ լուսավոր և երջանիկ ապագա: Մենք հույս ունենք, որ մի օր Թուրքիան կհասկանա, թե ինչ է արել իր կառավարությունը 100 տարի առաջ»,- ասել է Հովսեփյանը:


Կոնգրեսական Բրեդ Շերմանը ևս դատապարտել է տեղի ունեցածը և իրավապահ մարմիններին կոչ է արել արարքի հեղինակներին ձերբակալելը դարձնել առաջնահերթ խնդիր:
Ուսումնական օրվա ավարտին «Ֆերահյան» հայկական դպրոցի աշակերտները դպրոցի բազրիքներին և դարպասներին փակցրել են Հայաստանի դրոշը:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ