ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լիբանանի պաշտպանության նախարարը Հայոց բանակի օրվա կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել

Լիբանանի պաշտպանության նախարարը Հայոց բանակի օրվա կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել
30.01.2019 | 13:20

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 28-ին մասնակցել է Հայոց բանակի օրվա կապակցությամբ Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի կազմակերպած ընդունելությանը, որին մասնակցել են պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդունելությանը հաջորդեց ընթրիք, որը Լիբանանի պաշտպանության նախարարը կազմակերպել էր ի պատիվ ՀՀ դեսպանի: Ընթրիքին մասնակցում էին նաև Բեյրութում հավատարմագրված մի շարք դեսպաններ, Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելության, որի կազմում ընդգրկված է նաև հայկական զորախումբ, ղեկավար գեներալ-մայոր Ստեֆանո դել Կոլը: Ընդունելության ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Լիբանանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ