ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ և շնորհակալություն է հայտնել, որ Վրաստանը Խուան Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Բոլտոնը Թվիթերի իր էջում նաև գրել է, որ քննարկվել են երկկողմ կարևոր այլ հարցեր, ներառյալ անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը: