ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանի փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում

Երևանի փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում
31.01.2019 | 11:08

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի փողոցներում այս օրերին ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում, որոնք իրականացնում են նախորդ տարիներին տվյալ տարածքների ասֆալտապատումը կատարած շինարարական ընկերությունները՝ սեփական միջոցներով, Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն:

«Ավելի ուշ, երբ եղանակային պայմանները կլինեն նպաստավոր, կսկսվեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 252

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ