ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը չի բացառում Կրեմլի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությունում

ԱՄՆ-ը չի բացառում Կրեմլի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությունում
31.01.2019 | 11:11

Երեկ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը ամերիկյան հետախուզական այլ ծառայությունների ղեկավարների հետ Սենատում ներկայացրել է համաշխարհային անվտանգությանը նվիրված հերթական զեկույցը, որտեղ նշվում է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը մնում է լայնածավալ ռազմական հակամարտության առաջացման հնարավոր աղբյուր, որի մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը»:

Ղարաբաղը միակ հարցը չէ, որտեղ ամերիկյան հետախուզությունը ռուսական կողմի հնարավոր միջամտության սպառնալիք է տեսնում: «Նոյեմբերին ուկրաինական նավերի վրա կատարված ռուսական հարձակումը վերստին ցույց տվեց, որ Կրեմլը պատրաստ է խախտել միջազգային նորմերը՝ հարևաններին ճնշելու և սեփական նպատակներին հասնելու համար»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը: - «Նույնիսկ հիմա, երբ Ռուսաստանի տնտեսությունը թուլանում է, Կրեմլը շարունակում է իր արշավը՝ արևմտյան քաղաքական ու անվտանգության կառույցները ջլատելու և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը սասանելու ուղղությամբ»:

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ