ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ՝ 6000 աշխատատեղերով

Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ՝ 6000 աշխատատեղերով
31.01.2019 | 11:12

Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների տարածաշրջանային պարկ, որը ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների շրջանում կառուցվող առաջին բազմաճյուղ պարկը կլինի ՏՏ-ին զուգահեռ ներկայացված ոլորտների և ընկերությունների աշխարհագրության տեսանկյունից։

«Գալաքսի» ընկերությունների խմբի հաղորդագրության համաձայն, պարկը նախատեսվում է ինժեներական, ֆինանսական, բանկային, առողջապահական, ապահովագրական, ռազմական, գյուղատնտեսական, հանքաարդյունաբերական, մեդիա և հեռահաղորդակցության ոլորտներում նորարարական լուծումներ առաջարկող ընկերությունների համար՝ ավելի քան 6000 աշխատատեղերով։ Պարկում ներկայացված կլինեն «սթարթ-ափներ» ու վենչուրային ֆոնդեր, կներդրվեն «ինկուբացիոն» ու «աքսելերացիոն» ծրագրեր։ Ծրագրի նախաձեռնությունը «Գալաքսի» ընկերությունների խմբինն է, որի կազմի մեջ են մտնում, մասնավորապես, ՏՏ ոլորտի առաջատար Ucom և iunetworks ընկերությունները։

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ