Ալիևի հետ հանդիպումը բանակցություններ չեն` լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում մտքերի փոխանակություններ: Կոռեկտ չէ, չեմ կարող բառացի ասել՝ ես այսպես ասեցի, նա՝ այնպես ասաց», - ասաց նա:
Հարցին՝ կա՞ նախաձեռնություն սկսել բանակցությունները, Փաշինյանն ասաց, որ այդ հարցը ԱԳ նախարարների քննարկման օրակարգում է. «Պարոն Ալիևի հետ հանդիպմանն ասել ենք, որ մեր ԱԳ նախարարներն են աշխատում այդ ուղղությամբ, համանախագահների հետ միասին րեկոմենդացիա կներկայացնեն, կորոշենք», - ասաց նա: Անդրադառնալով «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզին՝ վարչապետն ասաց. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»: