ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ գազի գնի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ գազի գնի մասին
31.01.2019 | 11:13

Ճիշտ կլինի, որ այդ հարցը ոչ թե երկկողմ տրամաբանության մեջ լուծվի, այլ ԵԱՏՄ տրամաբանության` լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով գազի սակագնի շուրջ բանակցություններին.


«ՌԴ մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ դա բաց թեմա է, որը դեռ պետք է քննարկենք: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ այդ հարցը ոչ թե երկկողմ տրամաբանության մեջ լուծվի, այլ ԵԱՏՄ տրամաբանության, որովհետև դա անկյունաքարային նշանակություն ունի», - ասաց նա: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ գազի գնի թանկացման վերաբերյալ, և եկել են համաձայնության:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ