Մաքսային կարգավորման վերաբերյալ 2011-ի ռուս-վրացական համաձայնագրի իրականացումը թույլ կտա Հայաստանից ապրանքների համար տարանցիկ ևս մեկ միջանցք բացել, Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Մենք մտադիր ենք իրականացնել մեր պարտավորությունները: Շատ կարևոր է լինելու եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը` Շվեյցարիայի, Վրաստանի և ՌԴ ներկայացուցիչների մասնակցությամբ: Նման հանդիպումը տեղի կունենա փետրվարին՝ Ժնևում », - ասել է նա` նշելով, որ տարածաշրջանում խնդիրներ կան` մի շարք պետությունների քաղաքական կարգավիճակի վերաբերյալ տարաձայնություններ, Հարավային Օսիայի խնդիր, որտեղով պետք է անցնի միջանցքը: «Սա նուրբ հարց է, որը մենք կքննարկենք», - նշել է Կարասինը: