ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի համաձայնեցումը հեշտ չի ընթանում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի համաձայնեցումը հեշտ չի ընթանում
31.01.2019 | 11:16

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի համաձայնեցումը հեշտ չի ընթանում` Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը։ «Բայց ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները հետաքրքրված են հարցը լուծել այնպիսի ճանապարհով, որ վնաս չհասցվի կազմակերպությանն ու կարողանանք խուսափել բացասական նախադեպերից։ Կարծում եմ՝ լուծում կգտնվի», - ասաց Գրիգորի Կարասինը:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ