ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանում քննարկել են հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ հարցեր: «Հայաստանի ԱԳ նախարարի հետ շատ մանրամասն զրույց է տեղի ունեցել, քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետ կապված բոլոր հարցերը, որոնք աստիճանաբար էլ ավելի են զարգանում», - ասել է Գրիգորի Կարասինը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ճիշտ է կանխատեսելիությունը: Երկու կողմերն էլ լավ են հասկանում: Մեզ հարկավոր է կայունություն, բաց գործելաոճ, միմյանց մտքերի ու մտադրությունների հասկացողություն: Մենք համաձայնեցինք սերտ կապեր հաստատել և համակարգել, այդ թվում նաև միջազգային հարթակներում: Մենք համագործակցում ենք և կշարունակենք դա անել », - ասել է Կարասինը: