ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

2019-ի համար ՊԵԿ պարգևավճարների ֆոնդն ուղիղ կեսով կրճատվել է

2019-ի համար ՊԵԿ պարգևավճարների ֆոնդն ուղիղ կեսով կրճատվել է
31.01.2019 | 11:17

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում աննախադեպ համարեց, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը», հրավիրեց ՊԵԿ նախագահին և պարզաբանումներ ստացավ պարգևատրումների վերաբերյալ:


Նա նշեց, որ խնդիրները պետք է լուծել այնպես, որ ունքը սարքելու փոխարեն աչքը չհանեն: Ինչ վերաբերում է պարգևատրումների առումով նախկին իշխանությունների հետ համեմատությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չգիտեմ, թե նախկինում կար մարզպետ, ում համար 600-400 հազար դրամ աշխատավարձը կարևոր էր, թե ոչ, բայց այսօր մարզպետների 90 և ավելի տոկոսի համար այդ աշխատավարձը կարևոր է: Ես ուզում եմ՝ տեղյակ լինեք, որ այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019-ի համար ՊԵԿ պարգևավճարների ֆոնդն ուղիղ կեսով չափ կրճատվել է, բայց մենք փոխարենը այլ բան ենք արել, ամբողջ պետական կառավարման համակարգի համար բոլոր գերատեսչությունների համար հավասար 30 տոկոս պարգևատրման ֆոնդ ենք սահմանել, և հույս ունեմ, որ այս պրոցեսը մինչև վերջին անկյունը կբացվի, կիմանանք, թե որքան ով ինչ է ստացել, և կունենանք քննարկում, թե ինչպես ենք վարվում»,-ասաց նա:


Հարցին, թե ինչ են արել այս ամիսներին, վարչապետը վերջին երեք քայլերը մատնանշեց` չարորակ ուռուցքները կվիրահատվեն անվճար, կրճատվել է ծառայողական մեքենաների թիվը, և վերջին կետը գաղտնիք է:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ