ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը հայտնվել է վերջին 40 տարում ամենաբարդ տնտեսական իրավիճակում

Իրանը հայտնվել է վերջին 40 տարում ամենաբարդ տնտեսական իրավիճակում
31.01.2019 | 11:19

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է.«Այսօր մեր երկիրը գտնվում է ճնշման և տնտեսական պատժամիջոցների ներքո, որոնք ծանրագույնն են վերջին 40 տարում: Այսօր մենք ճնշման ենք ենթարկվում Ամերիկայի ու նրա հետևորդների կողմից: Եվ դրանում չկա բարեխիղճ կառավարության և իսլամական համակարգի մեղքը»:

«Եթե մենք միասնական լինենք, կհաղթահարենք դա»,- նշել է Ռուհանին: «ԱՄՆ-ի վարչակազմը որոշակիորեն անհաջողության մատնվեց իր հակաիրանական քաղաքականության վերջին քայլով: Ոչ ոք մեզ վնաս չի պատճառի, քանի դեռ մենք գնում ենք գերագույն առաջնորդի (այաթոլլա Ալի Խամենեիի) հետևից»,- հավելել է նախագահը:

Դիտվել է՝ 295

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ