Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը գործադիրը, հավանաբար, Ազգային ժողով կներկայացնի փետրվարին`լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Կարծում եմ, որ փետրվարին կներկայացվի ԱԺ։ Կոնսոլիդացիոն խնդիր է քննարկվում, կառավարության կազմի վերջնական տեսքը դեռ պարզ չէ»,-ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետը չբացառեց, որ կլինի 12 նախարարություն: Անդրադառնալով սփյուռքի հետ աշխատանքին՝ փոխվարչապետը նշեց, որ սփյուռքի հետ կապերն ավելի ինտեգրված են լինելու: Կառավարության ողջ կազմն աշխատելու է սփյուռքի հետ: