ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանը բարձրացնում է Վրաստանին մատակարարվող գազի գինը

Ադրբեջանը բարձրացնում է Վրաստանին մատակարարվող գազի գինը
31.01.2019 | 15:23

SOCAR Georgia Gas ընկերությունը, որը ադրբեջանական պետական նավթային ընկերության դուստր ձեռնարկությունն է և Վրաստանի հիմնական գազ մատակարարող ընկերությունը, հայտարարել է, որ մարտի 1-ից բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը կբարձրանա 10․5 տոկոսով՝ հասնելով 0,95 լարիի մեկ խորանարդ մետրի դիմաց (մոտ 174 ՀՀ դրամ):

SGG-ի հաղորդագրության համաձայն՝ «գների ճշգրտումը պայմանավորված է ԱՄՆ դոլարի համեմատ ազգային արժույթի (լարիի) փոխարժեքի փոփոխությամբ և գազի բաշխման տարիֆով»։

Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ