ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների հետ

Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների հետ
31.01.2019 | 15:42

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Փոխվարչապետը շեշտել է Եվրամիության հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի համար: Նա հյուրերին ներկայացրել է կառավարության նախագծվող ծրագրի առաջնայնություններն ու դրանց կապը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ բարեփոխումների օրակարգում որպես գերակա ուղղություններ առանձնացրել է ենթակառուցվածքները, մարդկային կապիտալը, արդարադատաթյունը, մարդու իրավունքները, տնտեսությունն ու առևտուրը: Նա հույս է հայտնել, որ վերոնշյալ ոլորտներում ԵՄ հետ համագործակցությունը կընդլյանվի և կխորանա, ինչը կնպաստի նախանշված բարեփոխումների իրականացմանը:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները համաձայնեցրել են ՀԳԸՀ կիրարկման, ԵՄ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի առաջխաղացման հետագա քայլերը և առաջիկա համատեղ ծրագրերի հիմնական ուղղությունները:

Դիտվել է՝ 258

Մեկնաբանություններ