Մակեդոնիան հայտարարում է, որ պատրաստ է արագացնել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները՝ երկրի անվան շուրջ Հունաստանի հետ համաձայնությունից հետո։ Վիեննայում Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ հանդիպումից հետո վարչապետ Զորան Զաևը լրագրողներին ասել է, որ Մակեդոնիան շուտով կկարողանա «առաջընթացի հասնել օրենքի գերիշխանության ոլորտում և դատական բարեփոխումներ իրականացնել», հաջողություններ արձանագրել կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։
Զաևը հույս է հայտնել, որ հունիսին համոզիչ փաստարկներ կներկայացնեն Եվրոպական խորհրդին՝ անդամակցելու բանակցություններ սկսելու համար:
«Մենք հավատում ենք եվրոպական արժեքներին՝ ավելի շատ, քան անդամ պետություններից որոշ մարդիկ», - ավելացրել է Մակեդոնիայի վարչապետը: