ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՆ իրավասության շրջանակներում չէր որոշել Մհեր Եղիազարյանը գտնվի՞ «Նուբարաշեն»-ում, թե՞՝ ոչ

ԱՆ իրավասության շրջանակներում չէր որոշել Մհեր Եղիազարյանը գտնվի՞ «Նուբարաշեն»-ում, թե՞՝ ոչ
31.01.2019 | 15:51

Մհեր Եղիազարյանը կալանավորված անձի կարգավիճակում է գտնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, և այս դեպքում Արդարադատության նախարարության իրավասության շրջանակներում չէր որոշել՝ նա պե՞տք է գտնվի տվյալ քրեակատարողականում, թե՞՝ ոչ` «Ազատության» հետ զրույցում ասել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ խոսելով հացադուլի մեջ գտնվող կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների և իրենց գերատեսչության պատասխանատվության մասին:


«Ոչ վաղ անցյալում մենք հստակ հացադուլի հետ կապված հարաբերությունները կարգավորել ենք Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համահունչ, այսինքն՝ երբ բժիշկը կարող է միջամտել, երբ կարող է արհեստական սնուցում միացնել, որովհետև եվրոպական շատ խիստ չափանիշներ կան, որ մենք չենք կարող որևէ ճնշում գործադրել անձի նկատմամբ, բայց այդուհանդերձ մահացածի փաստաբաններն արձանագրում են և նաև մենք էլ կարող ենք արձանագրել, որ բուժօգնության և հոգեբանական աշխատանք տարվել է տվյալ անձի հետ։ Խնդիրը կայանում է նրանում, որ բժիշկն ամեն օր զգուշացնում է հացադուլի բացասական հետևանքների մասին և չանդրադառնալով վերջնական եզրակացությանը՝ որովհետև ենթադրում եմ, որ քրեական գործի շրջանակներում կհարուցվի և կուսումնասիրվեն այս փաստերը, այդուհանդերձ ուզում եմ հատուկ շեշտել, որ հացադուլից անձը դուրս է եկել և որոշակի ժամանակ անց է մահացել», - ասաց արդարադատության փոխնախարարը։ Քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները: «Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը մահացել է բանտում, հունվարի 26-ին՝ սրտամկանի ինֆարկտից։

Դիտվել է՝ 264

Մեկնաբանություններ