«Ժամանակը» գրում է. «Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները գործնական քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանակետերում ապրանքների ներմուծման և արտահանման մոնիտորինգն ապահովելուն: Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հայտարարել է, որ այդ հարցով Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 8-9-ը:
Եթե այս հանդիպումը հաջող ավարտ ունենա, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով բեռների տարանցումը կարող է սկսվել մարտի վերջից, և Հայաստանը վերջապես կունենա Վերին Լարս անցակետի հուսալի և տնտեսապես ավելի ձեռնտու այլընտրանք»: