ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արտակ Զեյնալյանը վերանշանակվելու առաջարկ վարչապետից անհատապես է ստացել

Արտակ Զեյնալյանը վերանշանակվելու առաջարկ վարչապետից անհատապես է ստացել
31.01.2019 | 16:21

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, չնայած «Հանրապետությունը» կոալիցիայի անդամ չէ, ավելին՝ Աժ ընտրություններում «Մենք» դաշինքի կազմում ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս: Զեյնալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ինքը վարչապետից ստացել է անհատապես և անհատապես էլ ընդունել է:

««Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես և ժողովրդի գերակշռող մեծամասնությունը ստանձնել է կառավարությանը սատարելու պատասխանատվություն: Դա եղավ ընտրությունների արդյունքներից հետո»,- ասել է նա: Հարցին՝ դուք անհատապե՞ս եք կիսում պատասխանատվությունը, թե՞ կուսակցության հետ, Զեյնալյանը հավելել է. «Ես անհատապես կիսում եմ, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որ նաև կիսում է պատասխանատվությունն ինձ հետ և կառավարության հետ»:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ