ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եղանակի կանխատեսմամբ այլևս չի զբաղվի ԱԻՆ-ը

Եղանակի կանխատեսմամբ այլևս չի զբաղվի ԱԻՆ-ը
31.01.2019 | 16:22

«Ժամանակը» գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը ԱԻՆ-ից վերցնել և հանձնել Բնապահպանության նախարարությանը: Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագծում առաջարկվում է կատարել փոփոխություն, ըստ որի՝ «հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգմամբ» այլևս կզբաղվի ոչ թե ԱԻՆ-ը, այլ ԲՆ-ը»:

Դիտվել է՝ 277

Մեկնաբանություններ