ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրախորհրդարանը Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

Եվրախորհրդարանը Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ
01.02.2019 | 00:01

Եվրախորհրդարանը ձայների գերակշռող մեծամասնությամբ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է ժամանակավոր նախագահ՝ կոչ անելով ԵՄ կառավարությանը հետևել այդ օրինակին:

Մադուրոն, որին աջակցում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան և Կուբան, կտրականապես մերժում է հրաժարական տալու և նոր ընտրություններ անցկացնելու՝ ընդդիմության պահանջը:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ