Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նա ևս մեկ անգամ շնորհավորել է Աժ նախագահին 7-րդ գումարման Աժ-ի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Աժ-ն բոլոր ջանքերը կգործադրի՝ նպաստելու երկրի առաջընթացին: Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում, զրուցակիցները կարևոր են համարել խորհրդարանի ակտիվ գործունեությունը օրինաստեղծ ոլորտում և խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Աժ-ն նոր քաղաքական մշակույթի ձևավորման, երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ է, և հուսով է, որ խորհրդարանական բոլոր ուժերը դա առավելագույնս արդյունավետ կօգտագործեն՝ ի շահ նոր Հայաստանի ու ժողովրդի:
Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում համագործակցել խորհրդարանի հետ և աջակցել օրենսդիր մարմնի գործունեությանը: