Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանն ու վերջերս Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում քահանայի հետ տեղի ունեցած միջադեպին։
Լրագրողները նախարարին հարցրել են՝ հանվելո՞ւ է առարկան ուսումնական ծրագրից, քանի որ միջադեպի մասին բարձրաձայնած «հոգևոր հովիվը նշել է, որ դուք ասել եք, թե Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը պետք է վերանայվի»։ «Մեջբերեք, որտեղ եմ ասել՝ կմեկնաբանեմ։ Հոգևոր հովվի ասածը չեմ մեկնաբանում», - ասաց Արայիկ Հարությունյանը։