Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները գրանցել են INSTEX ընկերությունը (Instrument in Support of Trade Exchanges-Առևտրական հաշվարկների աջակցման գործիք) ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ եվրոպական երկրների առևտրական հարաբերություններին օժանդակելու համար, հայտնել է գերմանական ARD հեռուստաալիքը:
Կազմակերպության կենտրոնակայանը գտնվելու է Փարիզում, գլխավորելու է բանկային ոլորտում փորձառություն ունեցող Գերմանիայի քաղաքացի: Երեք երկրներից յուրաքանչյուրի ԱԳ նախարարության ներկայացուցիչներից բաղկացած դիտորդական խորհրդի նախագահ կդառնա բրիտանացի: ԵՄ ցանկացած պետություն նույնպես կկարողանա իր ներկայացուցչին ուղարկել խորհուրդ: