ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայկ Ալումյան. Բացարձակապես ոչ մի գումար չի տվել Քոչաչյանը «Գործ N° Մարտի 1» ֆիլմի համար

Հայկ Ալումյան. Բացարձակապես ոչ մի գումար չի տվել Քոչաչյանը «Գործ N° Մարտի 1» ֆիլմի համար
01.02.2019 | 00:57

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը վաղը Վերաքննիչ դատարանում հանդես կգա ելությով:
Այս մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ վիճարկելու Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշումը: Փաստաբան Ալումյանի խոսքով, 55 էջանոց ծավալուն բողոքն այսօր ներկայացվեց ամբողջությամբ, սակայն դեռևս իրենց նկառումները պետք է ներկայացնեն բոլոր փաստաբանները: Մեղադրող կողմը ներկայացնող դատախազ Վահագն Մուրադյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են առարկել բողոքին ամբողջությամբ լսելուց հետո: Դատական նիստը կշարունակվի փետրվարի 1-ին, ժամը 15.00-ին:


Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ համացանցում և հեռուստաալիքներից մեկով հեռարձակված ֆիլմի՝ «Գործ N° Մարտի 1»-ի վերաբերյալ մամուլով տեղեկություն էր տարածվել, թե ռուսաստանցի ռեժիսոր Ռոման Բաբայանը 100 հազար դոլար է ստացել ֆիլմը նկարահանելու համար:
Փոխանցելով Ռոբերտ Քոչարյանի խոսքը՝ Ալումյանն ասաց․«Բացարձակապես ոչ մի գումար կամ հոնորար չի տրվել Քոչարյանի կամ իր մերձավորների կողմից»:
Ֆիլմ նկարահանելու նախաձեռնությունը, ըստ Ալումյանի, բացարձակապես չի եղել Քոչարյանի կողմից, եղել է Ռոման Բաբայանի կողմից. «Ընդ որում, մարդ է գցել արարքը, որպեսի կարողանա պարոն Քոչարյանի հետ կապ հաստատի և այդ ֆիլմին կարողանա մասնակցել»: Փաստաբանը մանրամասնեց․«Սրանից որոշ ժամանակ անց պարոն Քոչարյանին զանգել է մոսկվայաբնակ մի հայ, խոսքը Ռոման Բաբայանի մասին չէ, և ասել, որ կա մի հայտնի կինոռեժիսոր Ռոման Բաբայան, որը ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Խնդրել է, որ պարոն Քոչարյանը տա հարցազրույց: Պարոն Քոչարյանը հարցրել է, թե բացի իրենից ովքեր են խոսելու, իրեն ասել են, որ ենթադրվում է, որ խոսելու են պարոն Փաշինյանը, պարոն Լևոն Տեր- Պետրոսյանը և էլի մի շարք այլ անձինք, ովքեր որ էդ ընթացքում կարևոր դերակատարւթյուն են ունեցել: Էդ պայմաններում պարոն Քոչարյանը համաձայնել է հարցազրույց տալ, մի քանի օրվա մեջ օպերատորները և ռեժիսորները եղել են Հայաստանում, իրենից հարցազրույց են վերցրել և էդ ժամանակ էլ իմացել է, որ պարոն Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ, թեև նրանց առաջարկվել է: Դրանից հետո ֆիլմը ոնց է ստեղծվել, ոնց է մոնտաժվել, ոնց է դրվել շրջանառության մեջ, պարոն Քոչարյանին հայտնի չի եղել», - ասաց երկրորդ նախագահ Քոչարյանի փաստաբան Ալումյանը՝ հավելելով, որ ինքը տեղակ չէ, թե արդյոք Քոչարյանը հավանել է այդ ֆիլմը:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ