ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանին հուղարկավորել են Եռաբլուրում

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանին հուղարկավորել են Եռաբլուրում
01.02.2019 | 01:04

Հայ ազատագրության գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի անդամ Վարուժան Կարապետյանին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` զինվորական կարգով: Հունվարի 29-ին Հայաստանում 65 տարեկանում մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։


Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։ 1983-ին Փարիզի «Օռլի» օդանավակայանում պայթյունից հետո նա ձերբակալվել է եւ Փարիզում կայացած դատավարությամբ դատապարտվել ցմահ ազատազրկման: Բանտարկությունից 17 տարի անց, հայկական կողմի դիմումներին ընդառաջելով, Փարիզը 2011-ին ազատ է արձակել նրան և արտաքսել Հայաստան:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ