Քյոլնում՝ պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է «Ինչ վերաբերում է ճնշումներին՝ կես կատակ կես լուրջ մի բան պատմեմ՝ երբ սոցիալական ցանցերում, մամուլում ժամանակ առ ժամանակ փոթորիկներ են բարձրանում, որ մեր նկատմամբ ճնշումներ են և մենք արդեն չգիտենք՝ ո՞ւր ենք հասել և ի՞նչ վիճակում ենք, ես մի օր հրավիրել եմ արտաքին գործերի նախարարին՝ պարոն Մնացականյանին, և հարցրել եմ՝ «Կարո՞ղ է մեզ վրա ճնշում են գործադրում, ես գլխի չեմ», որովհետև Հայաստանի Հանրապետությունում այնպիսի տպավորություն է, որ ամենաչտեղեկացված մարդիկ Արցախի խնդրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ես եմ, մեկ էլ պարոն արտաքին գործերի նախարարը, մնացածը տեղեկացված են՝ առավել ևս որոշ լրատվամիջոցներ, առավել ևս նախկին իշխանության ներկայացուցիչներին պաշտպանող լրատվամիջոցները»։