ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էներգետիկայի նախարարության լինել-չլինելու հարցը կքննարկվի առաջիկա օրերին

Էներգետիկայի նախարարության լինել-չլինելու հարցը կքննարկվի առաջիկա օրերին
01.02.2019 | 19:11

«Հրապարակը» գրում է. «Գործուղման մեկնած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերադարձից հետո անպայման կերդվի՝ ասացին նախագահականից: Նա չմասնակցեց երդմնակալությանը։ Նույն ընթացակարգո՞վ, նույն դահլիճո՞ւմ։ «Թերևս՝ այո, չնայած հնարավոր է և ավելի փոքր դահլիճում, նախագահի ներկայությամբ կարդա երդման տեքստը»: Չի բացառվում, որ Թորոսյանի հետ երդման գնա նաև էներգետիկայի նորանշանակ նախարարը: Չնայած էներգետիկայի նախարարությունը տարածքային կառավարման կազմի մեջ միավորելու մտադրությանը, և Սուրեն Պապիկյանն արդեն իսկ հանդիպում է էներգետիկների հետ, սակայն հարցը փակված չէ, և կառավարության կառուցվածքը չի հաստատվում հենց այս նախարարության կարգավիճակի պատճառով, որովհետև Փաշինյանին համոզում են, որ ՀՀ-ն ատոմային էներգիայի երկիր է, աշխարհում 39 երկիր կա, որոնցից 37-ում էներգետիկայի նախարարությունն առանձին ինֆրակառույց է, և որոշել են չշտապել, հանգիստ քննարկել հարցը։ Տիգրան Ավինյանն էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջ է հրում փոխնախարար Տիգրան Արզումանյանին: Առաջիկա օրերին Փաշինյանի մոտ կքննարկվի ամբողջ փաթեթը:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ