ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եթերային դաշտը վերակազմակերպվում է

Եթերային դաշտը վերակազմակերպվում է
01.02.2019 | 19:13

«Հրապարակը» գրում է. «Հայաստանյան եթերային դաշտը վերակազմակերպման փուլում է: Տևական ժամանակ խոսում էին, որ վաճառվում է Հ3 հեռուստաընկերությունը, սակայն մեզ պատասխանեցին, որ նման մտադրություն չունեն, բայց հնարավոր է` տան «կառավարման»: 5-րդ ալիքի վերածված «Արարատ» ՀԸ-ն լրջորեն վերազինվում է։ Ոմանք չեն բացառում, որ միակողմանի, կողմնակալ «լուսաբանման» համար հեռուստաընկերությունը «սանկցիաների» ենթարկվի ՀՌԱՀ-ի կողմից, որի նախագահ ընտրվեց Տիգրան Հակոբյանը։


ՀՀԿ-ի «սև» շենքում գտնվող TV 5-ը վերազինվելուց հետո կտեղափոխվի նոր, վերանորոգված տարածք` «Էրեբունի պլազա»։ Քոչարյանի անվան հետ կապված լրատվական «կայսրությունը» հավաքվում է մի տանիքի տակ:
Մինչև ամսվա վերջ իր գործունեությունը կսկսի նաև տեխնիկայի վերջին խոսքով վերազինված և սփռման դաշտը մեծացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, որը պատրաստվում է միայն լրահոս ապահովել (լիցենզիայում գրված է բացառապես այդ գործառույթը)` CNN-ի «տրամաբանությամբ»։ Այսինքն` ժամը մեկ պարբերականությամբ, 24-ժամյա եթերով: Այդ աշխատանքներն իրականացնում են Սամվել Ֆարմանյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը»:

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ