ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերմանիան հաստատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցող համակարգի ստեղծումը

Գերմանիան հաստատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցող համակարգի ստեղծումը
01.02.2019 | 19:14

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հաստատել է Իրանի հետ գործարքների համար եվրոպական հատուկ համակարգի՝ INSTEX-ի ստեղծումը: Նրա խոսքով՝ համակարգը ԵՄ-ին թույլ կտա պահպանել Իրանի նկատմամբ ստանձնած պարտավորվածությունները՝ անկախ ԱՄՆ-ի պատժամիջոցների: Նա հավելել է, որ ի պատասխան ԵՄ-ն Իրանից կպահանջի հետևել միջուկային գործարքին: Մաասն ընդգծել է, որ Գերմանիան այդ համակարգը մշակել է եվրոպացի գործընկերների հետ կոորդինացնելով:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ