ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լույս չի լինի

Լույս չի լինի
01.02.2019 | 19:16

ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10։00–16։00 Դավիթաշեն 1-ին թաղ․ 37 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
10։30–16։30 Սարի թաղ 6-21 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
11։00–17։00 «Ալ-Անդ», «Եվրոտրակ», «Էլիպս», «Սևմետ» ՍՊ ընկերությունները, «Սիրկապ Արմենիա» ՓԲ ընկերությունը, «Աշոտ Աբգարյան» և «Աշոտ Գևորգյան» ԱՁ-ները,
Արարատի մարզում՝
10։30–16։00 Նորաշեն գյուղը մասնակի,
11։00–15։00 Արտաշատ քաղաքի Աբովյան, Կամոյի փողոցները մասնակի,
Կոտայքի մարզում՝
10։00–16։00 Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասը մասնակի և Առինջ գյուղը մասնակի,
Շիրակի մարզում՝
10։00-14։00 Աշոցքի տարածաշրջանի Սալուտ գյուղը:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ