Իտալիան Խուան Գուայդոյին չի ճանաչում Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար, քանի որ անհնար է համարում արտաքին միջամտությունն այլ երկրի ներքին գործերին` հայտարարել է Իտալիայի ԱԳ փոխնախարար Մանլիոն Դի Ստեֆանոն կաթոլիկ TV2000-ի հետ հարցազրույցում:
Նա նաև պարզաբանել է, որ հիմա գլխավոր խնդիրն է պատերազմից եւ «լիբիական սցենարից» խուսափելը, երբ տապալվեց Մուամար Քադաֆին: «Հիմա բոլորը ընդունում են Լիբիայում թույլ տված սխալները, չի կարելի, որ դա կրկնվի Վենեսուելայում»,- ասել է Դի Ստեֆանոն: