ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անգելա Մերկել. Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմերը պետք է պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն

Անգելա Մերկել. Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմերը պետք է պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն
02.02.2019 | 00:09

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում երկու կողմերն էլ պիտի պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն` Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Կարծում եմ՝ միշտ լավ է, երբ միասին բանակցվում և խոսվում է, բայց 2 կողմերն էլ պիտի պատրաստ լինեն, որպեսզի խոսքից գործի անցնեն։ Շատ քաջ քայլ է, որ այսպիսի վարչապետներ կան, ովքեր խոսում են այն կոմպրոմիսների մասին, որ երկու կողմից էլ պիտի արվեն։ Շատ կարևոր է պատրաստակամությունը՝ կոմպրոմիսների շուրջ համաձայնության գալու ու հասնելու կարգավորման և խաղաղության», - ասաց Անգելա Մերկելը:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ