ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին նախկինում իր հայտարարությանը:
«Ինչ վերաբերվում է իմ հայտարարությանը՝ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին, քրեական գործ կա հարուցված, իրականացվում է քննություն և արդյունքների մասին կլինի համապատասխան հայտարարություն ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից», - նշեց Արթուր Վանեցյանը: