Լավ է, երբ մարդիկ իրար հետ խոսում են` Բեռլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների հանդիպման մասին:
«Լավ է, երբ մարդիկ իրար հետ խոսում են, բայց երկու կողմերը պատրաստ պետք է լինեն գործողությունների: Կարծում եմ, որ պարոն վարչապետը խիզախ քայլեր է ձեռնարկել, բայց դիմացի կողմն էլ պետք է պատրաստակամ լինի ցույց տալ նման խիզախ քայլեր: Վերջին հաշվով երկու կողմերը պետք է համաձայնության գան»,- ասաց Անգելա Մերկելը: