Ժողովրդավարական համակարգը անշրջելի է Հայաստանի համար: Ուրախ ենք, որ Եվրամիությունը, այդ թվում` Գերմանիան, պատրաստակամ են աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին` Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո նրա հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գերմանիան այս բարեփոխումների օրակարգի համատեքստում մեր առաջ չի դնում և չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր: Սա նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը կարող է լիարժեք իրագործվել Եվրամիության ու հատկապես Գերմանիայի աջակցությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: