ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անգելա Մերկել. Հայաստանի ժողովուրդը հավատով է լցված նոր վարչապետի նկատմամբ

Անգելա Մերկել. Հայաստանի ժողովուրդը հավատով է լցված նոր վարչապետի նկատմամբ
02.02.2019 | 00:18

Հայաստանն ու Գերմանիան քաջալերում են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը հավատով է լցված նոր վարչապետի նկատմամբ:

«Մենք Երևանում արդեն անդրադարձել ենք երկրում տիրող տրամադրություններին, ինչպես նաև խոսել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»,-ընդգծեց Մերկելը: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին: «Անհրաժեշտ է, որ երկու կողմերը բարի կամք ցուցաբերեն»,-ասաց Գերմանիայի կանցլերը։ Նա նաև հույս հայտնեց, որ հայ-գերմանական հարաբերություններն առաջիկայում էլ ավելի են սերտանալու:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ