ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մերկելի հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձավ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցին

Մերկելի հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձավ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցին
02.02.2019 | 00:19

Հայաստանը պետք է ավելի ու ավելի գրավիչ լինի իր քաղաքացիների համար։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին, ասել է.


«Վիզաների դյուրացման հարցը մենք նույնպես քննարկել ենք։ Այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի գրավիչ լինի սեփական քաղաքացիների համար։ Ես ուրախ եմ արձանագրել, որ 2018-ին երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը շատ ավելի մեծ է եղել, քան մեկնողներինը։ Պետք է մեր երկրում այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնենք, որ Հայաստանը չդիտարկվի որպես փախստական մատակարարող երկիր»,- ասաց վարչապետ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ այս տարվա զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանն այդ ուղղությամբ շարժվում է և շարժվում է վստահ։ «Իհարկե, քննարկումների, բանակցությունների, հարաբերությունների զարգացման առումով հույս ունեմ, որ առավել նպաստավոր պայմաններ կստեղծենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում հաջողության հասնելու համար, և ի վերջո կարծում եմ, որ ժամանակն է՝ մենք մտածենք այդ թեմայով բանակցությունները սկսելու մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ