Դամասկոսի միջազգային օդանավակայանը ծանուցել է քաղաքացիական ինքնաթիռների համար Սիրիայի օդային տարածության անվտանգության և այլ երկրներից ինքնաթիռներ ընդունելու պատրաստականության մասին:
Սիրիան ծանուցումն ուղարկել է բոլոր այն երկրներին, որ ցանկանում են վերականգնել Դամասկոսի հետ օդային հաղորդակցությունը՝ հաստատելով իր օդային տարածության անվտանգությունը քաղաքացիական ինքնաթիռների համար: