ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Խուան Գուայդո. Վենեսուելայում իշխանափոխությունը ձեռնտու է Ռուսաստանին և Չինաստանին

Խուան Գուայդո. Վենեսուելայում իշխանափոխությունը ձեռնտու է Ռուսաստանին և Չինաստանին
02.02.2019 | 16:25

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից միջանկյալ նախագահ ճանաչված Խուան Գուայդոն ասել է, որ Վենեսուելայում իշխանափոխությունը բխում է երկրի հիմնական վարկատուներ Ռուսաստանի և Չինաստանի շահերից:

«Մադուրոն չի պաշտպանում Վենեսուելան, չի պաշտպանում որևէ մեկի ներդրումները, հետևաբար, Վենեսուելան հարմար չէ բիզնեսի համար, հարմար չէ նաև Ռուսաստանի և Չինաստանի համար: Ինչո՞ւ, որովհետև սղաճը հասել է 2 միլիոն տոկոսի, նավթի օրական արդյունահանումը 3 և կես միլիոն բարելից իջել է 1 միլիոն բարել»,- ասել է Գուայդոն: Նրա կարծիքով` Ռուսաստանին և Չինաստանին անհրաժեշտ է գործ ունենալ կայուն երկրի հետ, որտեղ կլինի նոր կառավարություն:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ