ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ո՞ւմ և ինչո՞ւ է անհանգստացնում Վիտալի Բալասանյանը

Ո՞ւմ և ինչո՞ւ է անհանգստացնում Վիտալի Բալասանյանը
02.02.2019 | 16:57

«Փաստը» գրում է. «Վերջին շրջանում բավականին շատ են ակտիվացել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության խոսակցությունները: Թեպետ Բալասանյանն օրերս նշեց, որ հրաժարական չի տալու, Արցախի Հանրապետությունում իրեն պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում, իսկ ՀՀ–ից որևէ մեկը չի կարող նպաստել իր հրաժարականին, թեման համառորեն ամենատարբեր մեկնաբանություններով մատուցվում է հանրությանը: Ավելին, Բանակի օրվա առթիվ Բալասանյանի հարցազրույցները պատճառ դարձան Բալասանյանի վրա տոտալ հարձակումների, ընդհուպ՝ վիրավորանքների:


Այս ամենը պատահական չէ. դա արվում է այն պատճառով, որ, ըստ տեղեկությունների, հենց նա է համարվում Արցախի նախագահի՝ 2020-ի ընտրությունների գլխավոր թեկնածուներից մեկը: Այդ իսկ պատճառով կան որոշ շահագրգիռ ուժեր, որոնց անհանգստացնում է Վիտալի Բալասանյանի վարկանիշը, ուստի փորձում են Բալասանյանին վարկաբեկելու և անունն անհարկի շահարկելու առիթը բաց չթողնել: Հունվարի 28–ին Վիտալի Բալասանյանն ասել էր. «Նախ` չեմ որոշել, որ մասնակցելու եմ ընտրություններին: Եթե որոշեմ մասնակցել, կլինեմ ժողովրդի թեկնածուն, մեկընդմիշտ մոռացեք, որ ես կլինեմ որևէ մեկի թեկնածուն, ես կլինեմ ժողովրդի թեկնածուն»:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ