ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գրիգորի Կարասինը նյարդայնացած է Հայաստանում իր և ռուս մշակույթի հանդեպ դրսևորված վերաբերմունքից

Գրիգորի Կարասինը նյարդայնացած է Հայաստանում իր և ռուս մշակույթի հանդեպ դրսևորված վերաբերմունքից
02.02.2019 | 16:58

«Ժամանակը» գրում է. «Հայաստան այցելած ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը խիստ նյարդայնացած է Հայաստանում իր և ռուս մշակույթի հանդեպ դրսևորված վերաբերմունքից: Կարասինը Հայաստան իր այցի ընթացքում հունվարի 30-ին մասնակցել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի տարածքում ռուս գրող և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը: Չնայած Կարասինի ներկայությանը՝ ոչ ՀՀ ԱԳ նախարարը, ոչ նրա բազմաթիվ տեղակալներից որևէ մեկը ներկա չեն գտնվել այդ միջոցառմանը, որը Կարասինը ընդունել է որպես դիվանագիտական դեմարշ»: Հետաքրքիր է` իսկ ինչպես է ընդունել Կարասինը փաստ, որ իր հետ Հայաստանում հանդիպել է հենց ԱԳ նախարարը, ոչ թե նրա բազմաթիվ տեղակալներից մեկը, որ արարողակարգային նոնսենս է:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ